Հասարակություն

Հյուսիսային պողոտայի իրական գնահատականը կտան 20-30 տարի անց. Նարեկ Սարգսյան

hasmikdilanyan
Ոչ ցանկալի  հարցեր կամ՝ ոչ թե հարցեր, այլ՝ մեղադրանքներ` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարար, Նարեկ Սարգսյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել: Լրագրողների հարցերը Հյուսիսային պողոտայի, Հին Երևան նախագծի, տեղափոխված պատմական հուշարձանների, գերական շահ ճանաչված տարածքների մինչ այժմ անօթևան մնացած բնակիչներին են վերաբերել: Նարեկ Սարգսյանը բոլոր հարցերին մանրամասնորեն է պատասխանել՝ չմոռանալով մեջբերել Չերչիլի՝ «լրագրողներին ավելի հեշտ է լռեցնել, քան բարիացնել» արտահայտությունը: 

Մեղադրանքներ, ոչ թե հարցեր, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը  տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ  իրեն  ուղղված հարցերին այսպես էր  արձագանքում, միաժամանակ՝ նկատում՝ կոնկրետ փաստերին  երբեք չի խուսափել պատասխանել, ավելին տարիներ առաջ քննադատվել է,  համարվել «Երևանի թշնամին», երբ նախագծում էր Իտալիայի փողոցը: Հյուսիսային պողոտայի հասեցին հնչող մեղադարքներին արձագանքում է, 12 ճարտարապետ է աշխատել նախագծի վրա : Նախարարը հիշում է ՝ տարիներ առաջ նման ընկալում կար նաև Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական շենքը կառուցելիս, նույն տրամադրություններն էին նաև Բաղրամյան փողոցն  ու Սայաթ-Նովա  պողոտան կառուցելիս:

«Հյուսիսային  պողոտան ես համարում եմ մեր՝ Հայաստանի քաղաքաշինության պատմության ամենանշանակալի շինություններից մեկն է: Հյուսիսային պողոտան մեր տարածաշրջանի ամենակարևոր նախագիծերից է, լինելով խոշոր պրոյեկտ, բնականաբար նրա հետ կապվա գնահատականները այսօր շատ վաղ է տալ, նրա գնահատականները կտան քսան – երեսուն  տարի հետ»:

Հյուսիսային պողոտայում կառուցված շենքերի սեյսմակայության  հասցեին հնչող քննադատություններին, Նարեկ Սարգսյանն անձնական  պատասխանատվությամբ է պատասխանում՝ «Հյուսիսային պողոտայի շենքերի սեյսմակայունության հետ կապված խոսալցությունները անհիմն են, դրանք Երևանի ամենահուսալի շենքերն են»:

Կանաչապատման հետ կապված հարցերն էլ նախատեսված են լուծել առաջիկայում: Կոնդի, Ֆիրդուսի, Բուզանդի շենքերի բնակիչները դեռ պայքարում են սեփական բնակարանների համար: Քաղաքաշինության նախարաը վստահեցնում է՝ առաջիկայում բոլոր խնդիրները լուծում կստանան: Պարբերաբար հանդիպում են իրացման գոտիների բնակիչների հետ, փոխհամաձայնության  են գալիս նրանց հետ:

Վերջերս  ամփոփվել  են  Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի արդյունքները, մրցույթը հայտարարելի  Նարեկ Սարգսյանն այլևս  Երևանի  գլխավոր ճարտարապետը  չէր, անգամ մցւոյթի հանձնաժողովում չի եղել, սակայն, տեղյակ՝ որևէ նախագիծ չի հաստատվել,հանձնաժողովի համար ընդունելի առաջարկներ չեն եղել: Նարեկ Սարգսյանը, սակայն, հստակեցրեց՝ Հանրապետության հրապարակի թիվ  մեկ խնդիրը ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցումն է, դա ամրագրված է  նաև Երևանի Գլխավոր հատակագծում:

«Եռահարկ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ պետք է Հանրապետության հրապարակում պետք է կառուցվի: Սա է հրապարակու վերակառուցման հիմնական ու գլխավոր խնդիրը: այդ ավտոկայանատեղիները մինչև հազար մեքենայի համար պետք է լինեն, դա լուրջ խնդիր կլուծի քաղաքի համար: Հատկապես լուսային խաչմերուկները, որոնք բերում են լուրջ խթանումների, կվերանան և անցումները ստորգետնյա կլինեն»:

Նարեկ Սարգսյանին ուղղված հարցերը միայն Երևանին էին վերաբերում,այդուհանդերձմ իր ամփոփիչ խոսքում նախարարն անդրադարձավ մի քանի քաղաքաշինական այլ խնդիրների նույնպես: Մասնավորապես հայտարարեց,որ մինչև  հաջորդ տարեվերջ  Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ոչ մի ընտանիք  չի լինի, իսկ 2016թ հարցն ամբողջությամբ կլուծվի:  Ընտանիքներին ԲՁՎ են տրամադրվում:

«215 ընտանիքներից արդեն այս պահի դրությամբ 170-ից ավելին ունեն դիմումներ ու վկայագրերի ստացման գործընթացում են»:

Հիշեցնեմ, որ կառավարության վերջին նիստում գործադիրը որոշում ընդունեց ու Գյումրիում  ԲԳՎ –ների ձեռքբերման  դիմումների  ընդունման  ժամկետը  երկարաձգվեց մինչև 2015 հունվարի 31-ը:

 

Back to top button