Հասարակություն

Ըստ Արա Զոհրաբյանի՝ 2015-ի հիմնական խնդիրը լինելու է ինքնամաքրումը

lusinevasilyan
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր ամփոփել է 2014-ի արդյունքներն  ու հաշվետվություն ներկայացրել ոչ միայն կառույցի մեկամյա գործունեության , այլ նաև իր նախընտրական ծրագրի կատարման վերաբերյալ: Արա Զոհրաբյանը խոսել է Փաստաբանների պալատի գրեթե բոլոր նախաձեռնությունների մասին: Հարցին, թե որքանով է հաջողվել բարձրացնել փաստաբանի հեղինակությունը, նախընտրել է վերջնական պատասխաններ չտա ու շեշտել, որ 2015-ի հիմնական խնդիրը լինելու է  ինքնամաքրումը կամ կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավված փաստաբաններից ազատվելը:

Ամփոփելով տարին ՝ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ասելիքի հիմնական մասը նվիրեց  կառույցի ներսում կատարված բարեփոխումներին: Մանրամասն թվարկեց դրանք, անդրադարձավ գրեթե բոլոր միջոցառումներին:

Նախորդ տարվա ընթացքում պալատի հիմնական խնդիրներից մեկը եղել է հանրային պաշտպանի ինստիտուտի կայացումը: Յուրաքանչյուր ոք  իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունի, իսկ որոշակի  դեպքերում ՝ այդ օգնությունը տրվում է անվճար՝ պետական միջոցների հաշվին,  հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով:

«Մեր երկրում կա այն հգոգեվիճակը, որ ինչը անվճար է, ապա  անորակ է: Մենք ցանկանում ենք կոտրել այդ կարծրատիպը»:

Գրասենյակում աշխատող հանրային  պաշտպաններն այսուհետ  ընտրվելու  են մրցութային կարգով , իսկ նրանց աշխատանքը վերահսկելու  է նորաստեղծ մոնիթորինգի բաժինը::

Փաստաբանների պալատի նախագահը կարևորւմ է նաև փաստաբանական դպրոցի գործունեությունը, նշում է, որ որակական փոփոխությունների է ենթարկվել ուսումնական գործընթացը, ներդրվել է նոր՝ ըստ  մասնագիտացումների  մոդել, ներդրվել է հեռավար ուսուցման ծրագիրը:

Պալատն ակտիվացրել է միջազգային կապերը,  մարզային քաղաքականությունը, տարվա ընթացքում մի քանի թիրախային փաստաբանական ծրագիր   է իրականացրել ՝ օրինակ «Իրավական աջակցություն սիրիահայերին» կամ «Իրազեկ բանակ » ծրագիրը, անգամ երիտասարդական խորհուրդ է ձևավորել: Մի խոսքով ՝ ակտիվ գործունեություն է ծավալել, որը Արա Զոհրաբյանին թույլ է տալիս հետևյալն ակնկալել.

«Եթե պալատի նոր նախագահ գա ու փորձի այս սանդղակից ցածր բան անել, փաստաբանական համայնքը ուղղակի դուրս մղի իերն համայքնից»:

2014-ի ընթացքում 3 փաստաբանի արտոնագրի գործողություն դադարեցվել է, փաստաբանների նկատմամբ 144 կարգապահական վարույթ է հարուցվել՝ նախորդ տարվա 96-ի դիմաց:   Փաստաբանների նկատմամբ բողոքների թիվը նույնպես աճել է. 2013-ին ցուցանիշը  եղել է 63, այս տարի ՝ 173:

Տարվա ընթացքում դատական մի քանի գործերի քննության ժամանակ փաստաբաններն ագրեսիվ վերաբերմունքի արժանացան:  Խոսքն, օրինակ, այն միջադեպերի մասին է, որոնք գրանցվեցին  Լյուքս Ստեփանյանի, Վարդան Պետրոսյանի դատաքննությունների ժամանակ: Վերլուծելով դրանք՝ Արա Զոհրաբյանն ասում է , որ այդ վերաբերմունքը նորություն չէ, որ նման դեպքերում պալատը մի կողմից փորձում է պաշտպանել փաստաբանների իրավունքները, մյուս  կողմից՝ չմիջամտել նրանց գործունեությանը: Օրինակ Վարդան Պետորսայնի գործով երկու փաստաբանների նկատմամբ էլ կարգապահական վարույթ է հարուցվել, բայց երկու դեպքում էլ դրանք հարուցվել են դատարանից դուրս գործողությունների ՝ այս դեպքում մամուլում արված հրապարակային դատողությունների համար: Փաստաբանների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը չկանխելու մեջ, ըստ Զոհրաբյանի, դեր ունի նաև դատարանը, բայց՝ ոչ միայն:

«Մեր թիրախը այս դեպքում դատարանն է, բայց դեր ունի նաև իրավագիտակցությունը, որովհետև փաստաբաններին միշտ նույնացնում են իրենց վստահորդների հետ»:

Ինչ վերաբերում է փաստաբան- դատավոր – դատախազ հարբերություններին. այս դաշտում ամեն ինչ հարթ չէ, բայց նույնքան սուր էլ չէ, որքան նախորդ տարիներին էր, երբ փաստաբանները որպես բողոքի միջոց դատադուլի էին դիմում: Վճռաբեկ դատարանի հետ փոխհարաբերություններում  ընդհանուր հայտարարներ առայժմ չկան , բայց Փաստաբանների պալատում կարծում են, որ մինչև մյուսներին մեղադրելը,   պետք է սկսեն իրենցից:

«Մենք պրոբլեմը փորձում ենք տեսնել մեր մեջ: Մենք նախ ասում ենք՝ փաստաբան, դո չպետք է լինես միջոնրդ, որովհետև եթե միջնորդ ես, ուրեմն կախման մեջ ես դատախազից ու դատավորից: Ինքնամաքրման ճանապարհից հետո մենք խնդիրը տեսնում ենք դատարանի մեջ»:

Ի դեպ, ինքնամաքրումը լինելու է պալատի առաջնային խնդիրը նաև 2015-ի ընթացքում: Փորձելու ենք բացահայտել կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավված փաստանբաններին ու ազատվել նրանցից ՝ ասաց Արա Զոհրաբյանը:

Back to top button