
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Արդարադատություն նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունում է, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից դժգոհություններ կան թե դատապարտյալների, թե ՔԿՀ աշխատակիցների, և թե ղեկավարության մոտ։ Նախարարի խոսքով՝ այդ ինստիտուտի կարեւորագույն գործիքներից մեկը կալանավորի պահելաձեւն է, երբ մարդը հույս է ունենում, որ լավ, նորմալ պահելաձեւի դեպքում կարող է ազատ արձակվել եւ հետեւաբար լավ պահելաձեւի մոտիվացիան ավելի շատ է: Այս մասին ասել է նախարարը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:




