

ՀՀ նախագահի նստավայրում այսօր մեկնարկել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները: Բաղրամյան 26 հասցեում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող 300 աշակերտներ:
Ամանորի շեմին նախագահի նստավայրում երեխաների համար կազմակերպվող տոնական միջոցառումներն արդեն ձևավորված ավանդույթ են: Բաղրամյան 26 հասցեում հյուրընկալվում են 6-12 տարեկան ավելի քան 1000 երեխաներ, այդ թվում՝ խնամքի ու պաշտպանության հաստատությունների սաներ, Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաներ, զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներ ու թոռնիկներ: Նախագահական նստավայրի սպասված հերոսներն այսօր հանրակրթկան դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող 300 աշակերտներն էին:
Հյուրասիրություն, հեքիաթների ծանոթ ու սիրելի հերոսներ, Ձմեռ պապ, նվերներ և իհարկե տոնական բարձր տրամադրություն. այն ինչ երեխաներին Բաղարամյան 26 հասցեում այսօր ապահովեց երեխաների բարձր տրամադրությունն ու ոգևորությունը:
Նախագահական նստավայրում երեխաների համար տոնական միջոցաոռւմները կշարունակվեն նաև դեկտեմբերի 24-ին և 25-ին: Սահմանամեձ համայնքներից երեխաները մայրաքաղաք կժամանեն մեկ օր առաջ: Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց զատ նրանց համար կկազմակերպվի մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության և Հովհաննես Թումանյանի թանգարաններ: Երեխաները կայցելեն նաև հանրապետության հրապարակ, կմասնակցեն ամանորի տոնական միջոցառումներին:




