Հասարակություն

Գերատեսչությունների տարեվերջյան «քննությունը» սկսված է. Արամայիս Գրիգորյանն ամփոփել է տարին

hasmikdilanyan

Գերատեսչությունների, այսպես ասենք, տարեվերջյան քննությունը սկսված է: Դրանց ղեկավարները, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ սկսել են հանդիպել լրագրողների հետ ու ներկայացնել անցնող տարվա ընթացքում արվածն ու չարվածը: Հանդիպման հերթական կանգառը՝ Բնապահպանության նախարարությունն էր, հյուրընկալողը՝ նախարար Արամայիս Գրիգորյանը: Պաշտոնավարման յոթ ամիսների ընթացքում գերատեսչությունն օրենսդրական յոթ նախաձեռնություն է խորհրդարանին ներկայացրել:

Ոլորտի պատասխանատուն այսօր հայտարարել է, որ խորհրդարանում աղմուկ բարձարցրած Շրջակա միջավայրի փորձաքննության մասին օրենքի նածխագիծն ԱԺ-ում է եղել 1,5 տարի, և ընդդիմախոս պատգամավորները կարող էին այդ ընթացքում իրենց առաջարկությունները ներկայացնել: «Սա ինչ է, եթե ոչ ցեխ շպրտելու ցանկություն»,-ասել է Գրիգորյանն ու անդրադարձել նաև Արարատյան դաշտավայրում ապօրինի հորերի փակման խնդրին ու վստահեցրել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որևէ հոր չունի, դրանք նրա մերձավորներին են պատկանում:

Այնտեղ էլ, ինչպես մնացած դեպքերում է եղել, առաջին իսկ ստուգման ժամանակահատվածում ստուգումներ են իրականացրել: Արամայիս Գրիոգրյանը կարևորել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման գաղափարը, նաև  անդրադարձել է փոքր ՀԷԿ-երի ու Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնտեսությունների հետագա գործունեությանը, խոսել նաև Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումից ու լճում ձկային պաշարների վերականգնման ուղղությամբ իրականացված ու իրականացվելիք աշխատանքների մասին:

«Այսօրվա դրությամբ որս չի թույլատրվում, բայց մենք ինքներս տեսնում ենք, որ որոշ մարդիկ չեն հասկանում, չեն պատկերցանում և գողություն են անում: ճիշտ է քչացել են դեպքերը, բայց դեռ կան: Ոնց որ թե տեսչական մարմինների աշխատանքը արդյունք չի տալիս: Մենք ավելի շատ պետք է բարոյախրատական աշխատանքներ իրականացնենք, որպեսզի բոլորին ասկանլեի լինի, այդ ձուկը էլի իրենցն է, ուղղակի ժամանակը, որ տրամադրում ենք, պետք է թոողնենք, որ բազմանա, ավելանա, հետո, որ թույլտվությունը լինի ու գնան  որսան: Սա բարդ խնդիր է, ես չեմ ուզում ծանրությունը մեր նախարարության վրայից գցեմ. այլ սա իրոք, լուրջ խնդիր է: Մենք ինքներս լինելով Սևանում ասում ենք, ձուկ չունե՞ք, բերեք ձուկ փորձենք: Բնական է, որ եթե կա առաջարկ, կլինի նաև պահանջարկ»:

 

Կարդացեք նաև

Back to top button