

Երբեմնի ակտիվ քաղաքական գործիչ եւ ավելի ակտիվ վերլուծաբան Տիգրան Կարապետյանն այսօր մի քիչ հիասթափված է ամեն ինչից, դարձել է քչախոս: Գոհ է միայն, որ 18 հազար անդամ ունեցող Ժողովրդական Կուսակցությունը դեռ ունի մոտ 10 հազար հետեւորդ ու գոհ է նաեւ, որ ստեղծվել է մի վիճակ, երբ արտախորհրդարանական ուժերը միավորվել են ոչ իշխանական ուժերի հետ:




