Հասարակություն

Facebook-ում ակտիվորեն տարածվում է նոր վիրուս

Facebook կայքում ակտիվորեն տարածվում է նոր վիրուս։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում ներկայացրել է վիրուսի բնութագիրը և դրանից ձերբազատվելու քայլերը։
Մասնավորապես, նա նշել է, որ վիրուսը տարածվում է վարակվածների ընկերներին կեղծ տեսանյութի «սքրինշոթի» վրա նշելով (tag)։
«Եթե սեղմեք հղմանը, ապա հայտնվում եք մի կայքում, որը ամբողջությամբ տեսքով նմանակում է Ֆեյսբուքը։ Այստեղ յուրաքանչյուր սեղմումը նոր պատուհանիկ է բացում, որը առաջարկում է տեղադրել Google Chrome extension։ Եթե սա սեղմեցիք, ապա հենց ձեր Chrome-ը սկսում է աշխատել որպես վիրուսի տարածող,–գրել է Սամվել Մարտիրոսյանը և հավելել,-կայքը այցելելիս՝ կարող եք նկատել, որ այն կա՛մ թուրք է սարքել, կա՛մ թուրքերն են հիմնական թիրախը, կա՛մ՝ երկուսը միասին, ինչն ամենահավանականն է։ Ընդհանրապես, հենց թուրքական հաքերային խմբերն էին սկսել նմանատիպ հարձակումները, երբ թիրախը Google Chrom-ի հավելվածներն են դառնում»։

 

Կարդացեք նաև

Back to top button