

Ինչ զարգացումներ են գրանցվել լրատվական դաշտում 2014 թվականին, ինչ լավ կամ վատ միտումներ են արձանագրվել. այս հարցերին են անդրադարձել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու օմբուդսմենի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանը: Աշոտ Մելիքյանը մտահոգիչ է համարել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի քանակը. թիվը չի աճել, բայց չի էլ նվազել: Օմբուդսմենի ներկայացուցիչը անհանգստացնող է որակել այդ դեպքերի քննության վիճակագրությունը: Մտահոգության թեմաներին ավելացել է նաև ԱԺ նախագահի վերջին դիտարկումներից մեկը ՝ լրատվամիջոցների վերաբերյալ: Մանրամասները` «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:




