Քաղաքական

Ի՞նչ է տանում եւ ի՞նչ է թողնում ՀՀ –ում ԱՄՆ դեսպանը. Ջոն Հեֆֆերնի հրաժեշտի հանդիպումը

annanazaryan

Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ջոն Հեֆֆերնը ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, այսօր վերջին անգամ նա հանդիպել է լրագրողների հետ:

«Սա ինձ համար լավագույն գործն էր աշխարհում»,- խոսելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մասին՝ ասել է Հեֆֆերնը: Նա շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ջերմ հյուրընկալության համար ու ասել, որ իր ցանկությունն է տեսնել ժողովրդավարական ու անվտանգ Հայաստան: Համագործակցության 22 տարվա ընթացքում ԱՄՆ Հայաստանին 2 մլրդ. դոլարի աջակցություն է տրամադրել:

Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի համար առաջարկ չի եղել, այնպես որ ծրագիրն ընթացք չի ունենա, ասել է դեսպանը:

ԱՄՆ ուզում է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները ցանկացած ոլորտում, անգամ տնտեսական ու անվտանգության. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ ու շահում է դրանից, նույնը կարող է լինել ցանկացած ոլորտում տնտեսական,  առևտրի և այստեղ շահողներ ու պարտվողներ չկան հենց սկզբից ասաց Ամերիկայի դեսպանը:

Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցի մասին խոսելով Ջոն Հեֆֆերնը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր կարող է անդամակցել ցանկացած միության և դա տվյալ երկրի որոշելիք հարցն է: Իսկ որքանով կազդեն Արևմուտքի ու ԱՄՆ  Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա:

«Երբ երկիրը մաս է կազմում Մաքսային Միությանը դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինի զիջումների: Թե ինչպես կազդեն պատժամիջոցները Հայաստանի վրա, կախված  է նրանից, թե ինչ որոշումներ կկայացնի Հայաստանի կառավարությունը, թե ինչ չափով է պատրաստ համագործակցել ԱՄՆ հետ: Մենք փորձում ենք հասկանալ, թե ասոցացման համաձայնագրի որ կետորով կարել է համագործակցել պաշտոնական Երևանի հետ: Որոշումը պետք է կայացնի Հայաստանը: Արևմուտքը  պատրաստ է , սպասում է»,- ասաց դեսպանը:

10 տարվա վիզայի տրամադրումը ՀՀ քաղաքացիներին վկայում է այն մասին, որ նահանգերն ուզում է ակտիվացնել շփումները Հայաստանի հետ, ասաց Ջոն Հեֆֆերնը, իսկ  փոխարժեքի տատանումների հարցը դեսպանը շուկայի կողմից թելադրվող որոշում համարեց, ոչ թե քաղաքական:

ԱՄՆ-ն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում համանախագահող երկիր է և խոսելով Հայաստանի համար առաջնագհերթ համարվող այս խնդրի մասին դեսպանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ը լուծում չի կարող պարտադրել կողմերին, նրանք միջնորդ են ու կողմերը լուծման պետք է հասնեն իրենք իրենցով, համանախագահները կարող են օգնել այդ հարցում:

Հայաստանից  Ջոն Հեֆֆերնը մեկնում է դրական տպավորություններով: Պարզվում է , ամենադժվար արտաբերվող հայերեն բառը խաղաղությունն է  դեսպանի համար. «երևի բառի բարդությունն անդրադառնում է ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա»,- կատակեց դեսպանը:

«Հայաստանից  հեռանում եմ դրական տպավորություններով, սիրում եմ ձեր երկիրնքը, անտառ եմ սիրում ու ջուր: Հայաստանում ամենից շատ ԱՄՆ դեսպանն օգտագործել է չրեղեն, ինչը նախկինում իր խոսքով ծտի կեր է անվանել: Մեր երկրից 100 կգ մեղր է գնել, սիրում է ընկույզ ու խորոված:

Կարդացեք նաև

Back to top button