Հասարակություն

Ստեփանակերտում ամանորյա եռուզեռ չի զգացվում. թանկացումները քննարկվում են ԼՂՀ ԱԺ- ում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Ստեփանակերտում նախամանորյա  տոնական եռուզեռը նույնպես մարել է՝  խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պատճառով։ Մի քանի օրվա ընթացքում որոշ ապրանքների գներ բարձրացել են երեսունից քառասուն տոկոսով։

Այսօր ԼՂՀ ԱԺ հերթական նիստի օրակարգի հիմնական հարցը  գալիք տարվա պետական բյուջեի նախագիծն էր։ Գործադիրի հետ պատգամավորները այն քննարկում են շուրջ մեկ ամիս, սակայն  օրվա հիմանկան հարցը օր օրի բարձրացող գներն են և դոլար- դրամ հարաբերությունը։ Գործնական քայլերի մասին ԼՂՀ կառավարության ղեկավարն այսօր չի խոսել՝ առաջաևրկելով հետևել Հայաստանի Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերի արդյունքերին։

Այս բացատրությունը բնականաբար չի կարող հանգստացնել բնակչությանը: Գները փոփոխվում են ոչ թե օր օրի, այլ՝ ժամերով:  Որոշ խանութներում, օրինակ, շաքարավազը  վաճառում են սահմանափակ քանակությամբ՝այն բացատրությամբ, որ ավելի շատ քանակությամբ ընտանիքներ կարողանան գնել: Գինը տարբեր խանութներում տատանվում է 420- 600 դրամի սահմաններում:

Խանութներում, չնայած դոլարի այսօրվա արժեքին, ապագա թանկացումները չեն բացառում։ Ասում են՝ որոշ ապրանքների համար դա անխուսափելի է լինելու:

 

 

Back to top button