ԿարևորՀասարակություն

Առաջինից երրորդ եւ հատուկ մրցանակները՝ «Ռադիոլուր»-ին

sonahakobyan

Դեկտեմբերի 18-ը Միգրացիայի միջազգային օրն է: Օրվա շրջանակներում էլ այսօր տեղի է ունեցել «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարված «Ճամպրուկ-2014» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթի ամփոփումն  ու մրցանակաբաշխությունը: Պարգևներ են հանձնվել 4 ՝ «Լավագույն հոդված», «Լավագույն հեռուստահաղորդում», «լավագույն ռադիոհաղորդում» և «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգերում: Այս տարվա մրցույթին ներկայացվել է 71 հայտ 46 ԶԼՄ-ների կողմից: Մրցույթում հաղթողները 17-ն են, որոնցից 4-ն, ի դեպ, «Ռադիոլուր»-ի մեր գործընկերներն են:

17 մրցանակ 4 անվանակարգերում: Ամփոփվեց  «Ճամպրուկ-2014» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթը: Մրցույթի նպատակն է միավորել  Երևանի և մարզերի ԶԼՆ-ներ ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: 5-րդ հոբելյանական մրցույթին 46 ԶԼՄ-ներից ներկայացվել էր 71 հայտ: Հայտերի թիվն ի դեպ տարեց տարի աճում է, ինչն, ըստ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցոչության մամուլի պատասխանատու Լիանա Գյոզալյանի, պայմանավորված է թեմայի ակտուալությամբ և հրատապությամբ:

Աշխարհում յուրաքանչյուր 30-րդ մարդը միգրանտ է: Սա իհարկե լուրջ խնդիր է և միջազգային այս օրը ևս մեկ առիթ է մտորելու միգրացիոն խնդիրների մասին, նկատեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Ամփոփելով մրցույթը վերջապես հայտարարվեցին նաև հաղթողների անունները 4 անվանակարգերում՝ «Լավագույն հոդված», «Լավագույն հեռուստահաղորդում», «Լավագույն ռադիոհաղորդում» և «Լավագույն մուլտիմեդիա» : Եվ այսպես  «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգում ունենք 1 հատուկ մրցանակ, որը yerkir.am-ի թղթակից Հարություն Հարությունյանինն է, նրան է պատկանում «Գյուղ, որտեղ կարելի է մոռանալ վարկերի մասին» հոդվածը: «Լավագույն հեռուստահաղորդում» անվանակարգում լավագույնը ճանաչվել է Հ2 հեռուստաընկերությունից Արփինե Թամրազյանը, Լավագույն հոդված անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Նոյյան տապան» թերթի լրագրողը:

Անդրադառնալով «Լավագույն ռադիոհաղորդում» անվանակարգին, նշենք, որ բոլոր 4 մրցանակները պատկանում են «Ռադիոլուրի» մեր գործընկերներին: 3-րդ մրցանակին արժանացել է Արմինե Գևորգյանը, 2-րդ մրցանակին՝ Ալիսա Գևորգյանը, առաջին գլխավոր մրցանակին՝ Հասմիկ Դիլանյանը (ռեպ.՝ այստեղ)և վերջապես հատուկ մրցանակը Արմավիրի մարզի մեր թղթակից Սաթիկ Իսահակյանինն է: «Ռադիոլուրը» մրցանակաբաշխության կապակցությամբ շնորհավորում է իր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ մասնագիտական բնագավառում:

Կարդացեք նաև

Back to top button