
Խոսակցությունները, որ հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին կմիանա System of a Down –ի առաջիկա « Wake Up The Souls » համերգային շրջագայությանը մեծապես չափազանցված են, Asbarez-ին ասել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը: «Մենք չունենք ոչ մի տեղեկություն այդ մասին: Հետաքրքական է, որ հայաստանյան Հրապարակ թերթն այդ լուրը գործարկում է որպես փաստ», ասել է Սերժ Թանկյանը:
Տարածված լուրերին, հիշեցնենք, հաջորդել էր Սերժ Թանկյանի հումորային գրառումն իր անձնական Instagram-ի էջում, որտեղ նա անհերքելի փաստ էր համարում Քլունիի Հայաստան գալու լուրը:




