ԿարևորՔաղաքական

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատը) դեկտեմբերի 18-­ի լիագումար նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ 2014 թվականի մայիսի 29­-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի վավերացման մասին» օրինագծին, տեղեկացնում է
«Նովոստի Ղազախստան»-ը:

Ինչպես նշել է Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաեւը, «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը հսկայական դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, եւ մեր այդ համագործակցությունը նպաստում է մեր երկրների տնտեսական զարգացմանը: Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք նախատեսում ենք մեր օրենսդրական շահերի զարգացումը»:

Նիստի ընթացքում տարածված նյութերում նշվում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 7 մլն դոլար:

Կարդացեք նաև

Back to top button