ԿարևորՄիջազգային

Օբամայի պատմական ուղերձը. ԱՄՆ սկսում է հարաբերությունները Կուբայի հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր պատմական հայտարարություն է արել։ Նա նշել է, որ Կուբայի նկատմամբ պատժամիջոցներն արդյունք չեն ունեցել, ուստի որոշել է արմատապես փոխել Հավանայի հետ հարաբերությունները։

«Այսօր ԱՄՆ փոխում է հարաբերությունները Կուբայի ժողովրդի հետ։ Մենք սկսում ենք մեր երկու երկրների հետ հարաբերությունների կարգավորումը»,- հայտարարել է Օբաման ՝ հանդես գալով հատուկ հայտարարությամբ։

Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին հանձնարարել է վերանայել Կուբայի՝ որպես ահաբեկչության հովանավոր- երկրի կարգավիճակը։

Այժմ Սպիտակ տունը մտադիր է Կոնգրեսի անդամների հետ քննարկել «Ազատության կղզու» նկատմամբ տնտեսական էմբարգոն վերացնելու հարցը։ Կոնգրեսականները, ըստ «Ռոյթերի» հայտարարել են, որ «համակ ուշադրությամբ» են մոտենում  սոցիալիստական հանրապետության հետ նոր հարաբերություններ կառուցելու ծրագրին։

Մինչեւ այս հայտարարությունը Օբաման հանդիպում է ունեցել Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ։ Նրանք քննարկել են դիվանագիտական հարաբերությունների վերակագնման խնդիրը։ Երկու ղեկավարների զրույցը տեւել է 45 րոպե։ «Սա ավելի քան հինգ տասնամյա դադարից հետո ԱՄՆ- ի եւ Կուբայի ղեկավարների առաջին շփումն էր»,- «Ասոշեյթեդ պրես» գործակալությանն ասել է Սպիտակ տան աղբյուրը։

Back to top button