Խորհրդարանն այսօր շարունակել է կառավարության նախաձեռնությամբ և սահմանած օրակարգով հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Արտահեթրի երկրորդ օրը նույնպես ընթացել է խորհրդարանական 6 խմբակցություններից երկուսի՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասնակցությամբ: Ոչ իշխանական 4 խմբակցությունները ՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, շարունակել են բոյկոտը և չեն մասնակցել քննարկումներին: ԱԺ-ն մի շարք օրենքներ է ընդունել, իսկ այդ ընթացքում ոչ իշխանական ուժերը նոր արթահերթ նիստ հրավիրելու գործընթաց են նախաձենել: