
Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը տարվա իրադարձություներից հատկանշական է համարել օգոստոսյան լարվածությունը, ու նկատել, որ աննախադեպ գրոհ է եղել հայկական լրատվական դաշտի նկատմամբ: Անգամ մեր ընդդիմության մեծ մասը ճիշտ է պահել իրեն լարվածության ժամանակ:
Ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ շոուները կշատանան, հնարավոր է ասենք անգամ ապրիլի 24- ին սահմանը մեկ օրով բացվի: Ասում է տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը հավելով, որ Թուրքիան միլիոնավոր դոլարն է պատրաստվում ծախսել, որպեսզի բոլորին ասեն, թե իրենք փոխվել են:
Տիգրան Քոչարյանն ասում է, որ այդ առումով մեծ քայլեր պետք է իրականացնի ՀՀ ԱԳ նախարարությունը, որն այս պահին պասիվ դիրքերում է գտնվում: Անվտանգության փորձագետը խոսեց նախ տեղեկատվական պատերազմների մասին, մասնավորապես ղարաբաղա — ադրբեջանական: Նրա խոսքով՝ «վերջին դեպքերի ժամանակ հայկական ԶԼՄ-ները շատ խելացի գործեցին և շեշտը դրեցին ոչ թե օպերատիվության, այլ ճշմարտացիության վրա»,- ըստ նրա հայկական լրատվամիջոցները արդեն չէին տարածում խուճապ առաջացնող հայտարարությունները: Անգամ սոցցանցերում խուճապ առաջացնող հայտարարություններ չարեցին, և վիճակը ադեկվատ պահեց:




