
Հասմիկ Դիլանյան
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Մոսկովյան 33 հասցեում գտնվող՝ «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի աշխատակիցների ու նույն շենքի համասեփականատեր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի միջև տարաձայնությունը տարիների պատմություն ունի: Ինստիտուտի աշխատակիցները պնդում են, թե շենքը վթարային է, վերանորոգման կարիք ունի, մինչդեռ Հմայակ Հովհաննիսյանը նրանց կարծիքը չի կիսում: Ռադիոլուրի հետ զրույցում քաղաքագետը նշել է, որ սկզբունքորեն դեմ չէ շենքի վերանորոգմանը։ «Եթե դա անհրաժեշտ է ու պետք է իրականացվի, ապա միայն Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությամբ», ասում է նա:




