
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հունվարի 1-ից միասին կաշխատեն Եվրասիական տնտեսական միության համակարգով:
«Ամսի 23-ին Մոսկվայում հանդիպում կլինի, մենք կվավերացնենք Հայաստանի մուտքը: Հավանաբար, Ղրղըզստանը մինչ այդ պատրաստ կլինի»,- ասել է Նազարբաևը, որի խոսքերը մեջբերում է Ռուսաստանի կառավարության կայքը:




