Հասարակություն

Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ   դեկտեմբերի 15-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու  կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի ավտոճանապարհներին  տեղում է  ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Կարդացեք նաև

Back to top button