
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ։ Գյուղապետ Արթուր Մադաթյանը հայտնում է, որ կրակոցներից վիրավորվել է գյուղի 32- ամյա բնակիչ Աղասի Թամրազյանը։
«Աղասին ձուկ էր որսում ջրամբարում, երկու ոտքերն են վնասվել, տարել ենք հիվանդանոց։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում»։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը կրակել է նաեւ այլ գյուղացիների ուղղությամբ, սակայն նրանք կարողացել են թաքնվել։




