Քաղաքական

Ադրբեջանական գերությունից վերադարձվել է հայ ընտանիքը

Այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել դեռևս 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանը հատած Գևորգյանների` 5 հոգանոց ընտանիքին: Ռադիոլուրի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Այո, ԿԽՄԿ անկախ միջնորդությամբ` Հայաստանի իշխանություններին է հանձնվել ՀՀ քաղաքացիություն ունեցող` 5 հոգուց բաղկացած ընտանիքը», ասաց Ամատունին: Փոխանցումը կատարվել է Իջևանի և Ղազախի միջանկյալ հատվածում:

Back to top button