ԿարևորՔաղաքական

Էդվարդ Նալբանդյան.«Ադրբեջանը չի հասկանում այն լեզուն, որով խոսում է միջազգային հանրությունը»

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Երևանում է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում հետագա համագործակցության հարցը, առավել ևս, որ Լատվիան 2015 թ-ին ԵՄ նախագահող երկիր է, իսկ  մայիսին Լատվիայում  կկայանա Արեւելյան Գործընկերության գագաթաժողովը:

 

 

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարությունները Բազելում վերջերս կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումից հետո հաստկապես ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել համանախագահների հայտարարություններն ու չի հասկանում այն լեզուն, որով խոսում է միջազգային հանրությունը, ինչից պետք է եզրակացություն անեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ասաց Էդվարդ Նալբանդյանը:

«Դեկլարատիվ լեզուն չի հասկանում Ադրբեջանը, ինչից պետք է եզրակացություն անեն համանախագահները»:

Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանին կոչ է արել համագործակցել հարևանների հետ, ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանն այսօր հիշեցրեց, որ պաշտոնական Երևանը  վաղուց պատրաստ է համագործակցության: Եվ  Անկարան է, որ անպատասխանէ թողել Հայաստանի մեկնած համագործակցության ձեռքը, այդ Թուրքիան է, որ պատրաստ չէ առերեսվել պատմության հետ:

«Արդյո՞ք կարելի է համագործակցել մի երկրի հետ, որը հրաժարվում է հարաբերություն հաստատել Հայաստանի հետ, սահմանները փակում է, ագրեսիվ ժխտողական քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Երբ Թուրքիան պատրաստ լինի առերեսվել իր պատմության հետ, կարողանա առաջ շարժվել և կատարել այն պարտավորությունը, որ իր վրա վերցրել է, պատասխանել Հայաստանի կողմից պարզած ձեռքին, հնարավոր է հարաբերությունները զարգացնել»:

2015 թ-ին Լատվիան ԵՄ նախագահող երկիր է, և այդ առումով, ըստ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի, կարևոր է քննարկել ԵՄ «Արևելյան Գործընկերության» ծրագրի ճանապարհային քարտեզը կազմելու հարցը, որպեսզի նոր համաձայնագիր կնքվի: Հաշվի առնելով Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը՝ անհատական գործընկերություն կիրակաացվի ԵՄ  անդամ երկրների հետ, ասաց Լատվիայի արտաքին գործերի նախարարը:

 

Back to top button