
ՀՀ ԱԺ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մայիսի 29-ից հունիսի 1-ը Լիտվայի Վիլնյուս քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Նշվում է, որ Անդրանիկ Քոչարյանը կմասնակցի Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական եվ անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև՝ լիագումար նիստի աշխատանքներին:

Հայկական պատվիրակության հետ ՆԱՏՕ ԽՎ քառօրյա աշխատանքներին է մասնակցում նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը:




