ԿարևորՀասարակություն

Քրեական գործեր են հարուցվել «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով քաղաքացիներին կաշառելու դեպքերով

Շիրակի և Երևանի քննչական վարչություններում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» նախաձեռնության հավաքներին մարդկանց նյութապես շահագրգռելու դեպքերի նախաքննությունը: Գործերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու միջնորդությամբ

Շիրակի մարզում ընտանիքի չորս անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրանք փորձել են ապահովել 2026 թվականի ապրիլի 11-ի հավաքի բազմամարդությունը: Մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասների, մասնակցության դիմաց խոստացվել է 10.000-ական դրամ:

Երևանում կազմակերպիչն անցնում է մեկ այլ վարույթով; «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումն ու տեղափոխումը Երևան; Կազմակերպել է նաև մարդկանց սնունդն ու խոստացված գումարների բաշխումը

Կարդացեք նաև

Back to top button