Հասարակություն

Բաքվում սկսվել է հայ գերիների՝ վերաքննիչ բողոքով դատական գործընթացը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը` հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման է դատապարտել 16 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով՝ խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ արարքների համար։

Ռուբեն Վարդանյանը, որի գործն առանձին վարույթով է քննվել, հրաժարվել է դատական ակտը բողոքարկելուց։

Կարդացեք նաև

Back to top button