
ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և կալանավորվածների հարցը մնում է Հայաստանի միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ քննարկումների մշտական տարր՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կարելի է նոր առաջընթացի հասնել։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Միրզոյանին հարցրել են, թե արդյոք նա քննարկել է կալանավորվածների հարցը ամերիկացի պաշտոնյայի հետ, և արդյոք Վաշինգտոնն ունի՞ իրական լծակներ գործընթացին ազդելու համար։ Միրզոյանը շեշտել է, որ այդ հարցը մշտապես մնացել է Հայաստանի դիվանագիտական շփումների օրակարգում։
«Հարցնեք, կամ չհարցնեք, խոսենք կամ չխոսենք՝ գերիների թեման միշտ է մեր օրակարգում»,-հայտարարել է արտաքին գործերի նախարարը։
Նա ասել է, որ լրացուցիչ հավաստիացումների կարիք չկա, քանի որ ըստ նրա՝ «եթե հաջողություն արձանագրվի, դրա մասին կիմանաք անմիջապես»։
Նախարարի խոսքով՝ ամերիկյան գործընկերները ևս մշտապես շահագրգիռ են ու պատրաստակամ՝ օժանդակություն ցուցաբերել այս հարցում։
Անդրադառնալով շահարկվող թեմաներից մեկին՝ «ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում վերաբնակեցմանը», Միրզոյանն արձագանքել է՝ «ոչ մի ադրբեջանցու վերաբնակեցման մասին խոսք չկա»։




