ԿարևորՄշակույթ

Մահացել է լեգենդար ջազ սաքսոֆոնահար Սոնի Ռոլինսը

Ռոլինսը մահացել է 95 տարեկանում՝ երկուշաբթի օրը, Նյու Յորք նահանգի Վուդստոկ քաղաքի իր տանը, հայտնել է նրա մամուլի խոսնակը։

Ռոլինսը ամենահարգված եւ ազդեցիկ ջազ երաժիշտներից մեկն էր։ Իր արտիստական կյանքի յոթ տասնամյակների ընթացքում թողարկել է ավելի քան 60 սոլո ալբոմ եւ համագործակցել այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Մայլզ Դեւիսը, Չարլի Փարքերը եւ Ջոն Քոլթրեյնը։

Ռոլինսը «Գրեմմի» երկու մրցանակի դափնեկիր է։

BBC-ին հայտնում է, որ 2014 թվականին նա ստիպված էր դադարեցնել ելույթներն ու ձայնագրությունները՝ շնչառական հիվանդության սրման պատճառով։ Երաժշտի մահվան պատճառը չի հաղորդվում։

Կարդացեք նաև

Back to top button