
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` մայիսի 22-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։
Քամին`հյուսիսարեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Ցերեկը կլինի 19-21, երեկոյան`15- 17, գիշերը` 10- 12 աստիճան։
Մայրաքաղաքում ամենատաք մայիսի 22-ն արձանագրվել է 2021 թվականին` 34.5°C, ամենացուրտը` 1978 թվականին` 5.6°C։




