ԿարևորՀասարակություն

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտենալուց

Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։

Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:

Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Կարդացեք նաև

Back to top button