ԿարևորՀասարակություն

Բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ-ն ապատեղեկատվություն է համարել «Ուժեղ Հայաստան»-ի անդամներից մեկի տարածած տեսանյութը

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:

«Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button