ԿարևորՀասարակություն

Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի «Վերջին զանգը»

ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է դպրոցականների ավարտական տվյալները։

Ըստ այդմ՝ մայիսի 22-ին կայանալիք «Վերջին զանգի» կապակցությամբ հանրապետությունում կունենանք 12-րդ դասարանի ավելի քան 22 հազար և 9-րդ դասարանի շուրջ 39 հազար շրջանավարտ։

Նախարարը շնորհավորել է աշակերտներին և նշել, որ տոնական օրվա անվտանգությունն ապահովելու նպատակով համագործակցում են ՆԳՆ-ի հետ։ Ի պատասխան ՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ ապագայում ավարտական միջոցառումներն այլևս չեն ասոցացվի ոստիկանական հսկողության հետ։

Կարդացեք նաև

Back to top button