Հասարակություն
Որտե՞ղ անցկացնել ամանորը. հայաստանյան մասնագետները խորհուրդ են տալիս Հայաստանը
Սոնա Հակոբյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Հայաստանում այս տարի ներգնա տուրիզմի ծավալներն աճել են, ինչը բավականին գոհացնում է ոլորտի մասնագետներին: Նույնը, սակայն, չի կարելի ասել ամանորյա տոներիկ մասին: Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդիպում է ունեցել 5 հյուրանոցների տնօրենների հոտ, ովքեր հայտնել են, որ նախորդ տարվա համեմատ վաճառքի տվյալները նույնն են:
Ամանորյա օրերին բնականաբար գները կտրուկ աճում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ, սակայն, կարծում է, որ շատ ավելի ձեռնտու է ներգնա տուրիզմը: Այստեղ հարմար տարբերակ կգտնի յուրաքանչյուր ընտանիք։ Ըստ նրա ամանորյա 4- 4-5 օրվա համար հայաստանյան չորսհոգանոց ընտանիքը կարող են իր հանգիստն անցկացնել 300.000- ից մինչև 700.000 դրամով։