ԿարևորՄիջազգային

Իրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրություններ առաջնորդների խնդրանքով։

Թրամփը իր սոցիալական ցանցում գրել է, որ հետաձգում է երեքշաբթի նախատեսված նոր հարվածը Իրանի դեմ՝ Պարսից ծոցի երկրների խնդրանքով, քանի որ «այժմ լուրջ բանակցություններ են ընթանում»։

Նա նշել է, որ իրեն տեղեկացրել են ԱՄՆ-ի համար «լիովին ընդունելի»։ համաձայնության հասնելու հնարավորության մասին։

«Հարգելով այդ առաջնորդներին՝ ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին [պաշտպանության նախարար], Դեն Քեյնին [ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ] ու ԱՄՆ զինված ուժերին, որ վաղը հարձակում չլինի Իրանի վրա։ Սակայն նաեւ հանձնարարել եմ նրանց պատրաստ լինել անմիջապես սկսել լիարժեք լայնածավալ հարձակում Իրանի դեմ՝ առաջին իսկ հրահանգով, եթե ընդունելի համաձայնություն չլինի»,- գրել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ համաձայնությունը պետք է նախատեսի, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն չունենա։

Իրանը հրապարակավ չի մեկնաբանել Թրամփի վերջին հայտարարությունը։

Կարդացեք նաև

Back to top button