ԿարևորՀասարակություն

Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ և հայհոյանք պարունակող տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։ Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ»,- հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը:

Համացանցում մայիսի 18-ին տեսանյութ է տարածվել, որում մի խումբ դիմակավորված և զինված անձինք սպառնալիքներ ու հայհոյանքներ են հնչեցնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ տեսանյութին արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button