
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։
«Երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում: Շնորհակալություն ենք հայտնում ձեր համբերատարության և ըմբռնման համար»,- նշված է ֆեյսբուքում արված գրառման մեջ։
Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել էր խափանում։ Մետրոպոլիտենը աշխատում էր մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։




