ԿարևորՀասարակություն

Մետրոպոլիտենում տեխնիկական խնդիր է առաջացել. ընթանում են վերականգնման աշխատանքներ

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում։

«Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։ Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։ Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button