Սպորտ

Սամբոյի Եվրոպայի առաջնություն․ երեք բրոնզ, մեկ ոսկի կամ արծաթ

Այսօր Թբիլիսիում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն ապահովել են առաջին մեդալները, հայտնում են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից։

Հայաստանը ներկայացնող մարզիկներից երեքն արժանացան բրոնզե մեդալների։ Պատվո հարթակին կկանգնեն Մարզական սամբոյի 79 կգ քաշային կարգում հանդես եկած Բորիս Շատվերյանը և Մարտական սամբոյի 58 կգ քաշային Նարեկ Գոգինյանն ու գերծանր քաշային Մխիթար Թեմուրյանը։

Իսկ 71 կգ քաշային Արսեն Ավեդիսյանի եզրափակիչ ելույթին կհետևենք սկսած ժամը 17․00-ից։

Արսենը տարավ երեք գեղեցիկ գոտեմարտ ու ոսկե մեդալի համար կպայքարի ռուսաստանցի Իմամշամիլ Գուսենովի հետ։

Կարդացեք նաև

Back to top button