
Երևանի Հանրապետության հրապարակ են հասել 45 նոր տրոլեյբուսները, որոնց ձեռքբերումը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը ձեռք էր բերել ևս 30 տրոլեյբուս, ինչի արդյունքում ամբողջությամբ կթարմացվի մայրաքաղաքի տրոլեյբուսային շարժակազմը։

Նոր տրանսպորտային միջոցներին ծանոթացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոր տրոլեյբուսների շահագործումը միտված է Երևանի հանրային տրանսպորտի արդիականացմանն ու ուղևորափոխադրումների որակի բարելավմանը։




