ԿարևորՄիջազգային

Սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը. Թրամփ

ԱՄՆ զինվորականները, համագործակցելով Նիգերիայի զինվորականների հետ, սպանել են «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բիլալ ալ-Մայնուկիին, TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ զինվորականները «կատարել են մանրակրկիտ պլանավորված և չափազանց բարդ գործողություն՝ աշխարհի ամենաակտիվ ահաբեկչին վերացնելու համար»։

Թրամփը ալ-Մայնուկիին անվանել է ISIS-ի «գլոբալ հիերարխիայի երկրորդ հրամանատարը»։ Նա «մտածել է, որ կարող է փախչել Աֆրիկա, բայց նա չգիտեր, որ մենք ունենք աղբյուրներ, որոնք մեզ տեղեկացնում են նրա գործունեության մասին», — հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ զինյալն այլևս չի ահաբեկի Աֆրիկայի մարդկանց և չի կարողանա մասնակցել ամերիկացիների դեմ գործողությունների պլանավորմանը։

«Նրա հեռացմամբ ISIS-ի գլոբալ գործողությունները զգալիորեն թուլացել են։ Ես շնորհակալություն եմ հայտնում Նիգերիայի կառավարությանն այս գործողության մեջ համագործակցության համար», — ընդգծել է Դոնալդ Թրամփը։

Կարդացեք նաև

Back to top button