
Արմինե Գեւորգյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
«Հին Երևան» նախագիծը շուրջ 10-ը տարի է քննարկվում և ներկայացվում է հասարակությանը, ու այս շրջանում նախագծի կողմնակիցների թիվը գնալով նոսրանում է։
Ըստ նրանց՝ պատմամաշակությային արժեքների մեկտեղումը մեկ վայրում ու Երևանի հին դիմագիծը ստեղծելու միտքը վերածվել է բիզնես նախագծի:
Նախագիծը պաշտպանողները պնդում են, որ այն կվերստեղծի մի միջավայր, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, կմեծանա տարածքի առեւտրային եւ մշակութային նշանակությունը։




