Հասարակություն

Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին

Հայաստանի կառավարության որոշմամբ պետական բյուջեից գումար կտրամադրվի Լիբանանին մարդասիրական (հումանիտար) օգնություն հասցնելու համար:

Ըստ այդմ՝  նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 60 մլն դրամ, որից 34 մլն դրամը  պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերման, իսկ 26,0 մլն դրամը` դեղերի ձեռքբերման նպատակով, որոնք, որպես մարդասիրական աջակցություն, կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։

Հիմնավորման համաձայն՝ Լիբանանի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով ձևավորվել է հումանիտար ճգնաժամ, որի պայմաններում զգալիորեն աճել է բնակչության պարենային ապրանքների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի կարիքը։

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է տրամադրել նպատակային մարդասիրական աջակցություն՝ ապահովելով տուժած բնակչության առաջնային կարիքների բավարարման համար անհրաժեշտ պարենային և սանիտարահիգիենիկ ապրանքների, դեղերի տրամադրումը։ Անհրաժեշտ ապրանքների ցանկը աշխատանքային կարգով ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից:

Կարդացեք նաև

Back to top button