
Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել է Մ17 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող առաջնությունում։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ հայ մարզիկը վճռորոշ գոտեմարտում 4:0 հաշվով առավելության է հասել Ռամազ Բասիլիայի նկատմամբ:
Ջանեսը ողջ մրցաշարի ընթացքում ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին:




