
Աիդա Ավետիսյան
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ընտանեկան բռնության խնդիրը առկա է մոլորակի գրեթե բոլոր հասարակությունների շրջանում, այդ թվում և Հայաստանում: Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2014 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցվել է 1500 ընտանեկան բռնության ահազանգ, արձանագրվել են նաև ընտանեկան բռնության մահվան ելքով դեպքեր: Հայաստանում չկա ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենք, որի բացակայությունն էլ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, նպաստում ընտանեկան բռնությանը: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մշակել և կառավարությանն էր ներկայացրել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, որը սակայն մեժվել էր:
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերնը կարևորում է օրենքի առկայությունը, որտեղ ներառված կլինեն բռնանարին պատժելու, բռնության կանխարգելման ու տուժողներին աջակցման հարցերը: Ըստ նրա՝ օրենքներ ընտանեկան բռնությունների վերաբեյլ կան, սակայն դրանք չեն ներառում վերոնշյալ բաղադրիչները, Հայաստանում միացյալ նահանգների դեսպանը նշեց, որ ընտանեկան բռնությունները մեծ ազդեցություն են ունենում նաև երկրի տնտեսության վրա:
«ԱՄՆ-ում 1994 թվականին մեր համապատասխան օրենքն ընդունելուց հետո , մենք արձանագրել ենք, որ հնարավոր է հարկատուիների միլիարդավոր դոլարներ խնայել»:
Մի քանի օր առաջ ՄԱԿ-ը հայատրարարություն է տարածել, որտեղ մասնավորապես կոչ է անում ավելացնել Հայաստանում կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արենսը նշեց, որ կանանց նկատմամբ բռնության վերացման գործում բոլորն ունեն անելիք և կոչ անում բոլոր շահագրգիռ կողմերին , ներառյալ կառավարությանը, միջազգային հանրությանն ու քաղաքացիական հասարակությանը, լրատվության միջոցներին՝ միավորելու իրենց ջանքերը՝ ուղղված ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում չհանդուրժող քաղաքականության պահպանմնաը:
«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը կոնկրետ գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք ուղղված կլինեն բոլոր կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը, ինչը նրանց թույլ կտա ապրել բռնությունից զերծ կյանքով: Կանանց նկատմամաբ ոչ մի դեպք չպետք է մնա անտեսված»:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը դրական է համարում կանանց նկատմամաբ բռնությանը դիմագրավելու Հայաստանի կառավարության քայելրը և կոչ անում հայաստանյան իշխանություններին շարունակել ընդդեմ գենդերային բռնության 2011 2015 թվականների ռազմավարական ծրագրի պարտավորությունները:




