
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ին չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին: Վարչապետը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ քարոզարշավի պատճառով չի կարողանա մեկնել երկրից։
«Նախապես տեղեկացրել եմ՝ քաղաքավարությունից ելնելով, որ չեմ կարողանալու մասնակցել մայիսի 9-ի շքերթին և նաև տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին էլ չեմ կարողանա մասնակցել», — ասել է վարչապետը:

Հայկական կողմից գագաթնաժողովին կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Փաշինյանը ներկա չէր եղել Մոսկվայում Մայիսի 9-ի զորահանդեսին՝ նույն պատճառով:




