ԿարևորՀասարակություն

Վթար Վանաձոր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին՝ ժամը 11։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Դսեղ բնակավայր, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառակությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են GAZelle և UAZ մակնիշների ավտոմեքենաները․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և GAZelle մակնիշի ավտոմեքենայի հինգ ուղևորի ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։

Կարդացեք նաև

Back to top button