
Եվրոպան կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ձգտումներին, ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ վերջին հայտարարությունները, լրագրողների հետ զրույցի տեսանյութը տարածել է ԵՄ արտաքին գործերի խորհուրդը, գրում է «Արմենպրես»-ը։
«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան: Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին այն ուղին, որով նրանք ցանկանում են գնալ, և Եվրոպան կաջակցի նրանց»,-ասել է Կոսը։
Նա հավելել է, որ Եվրոպան տեղյակ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական դինամիկայից և ուշադրությամբ կհետևի դրան:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ առաջարկել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ քննարկել Եվրամիության հետ կապված Հայաստանի ծրագրերը: Ապրիլի 1-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը նշել էր, որ անհնար է միաժամանակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային միության մեջ։




