ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները»,- գրել է նա X-ում։

«Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարն Ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) առաջին նիստում 140 կողմ, 54 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընտրվել է Հունգարիայի վարչապետ:

Նրա ընտրությունը նշանավորում է Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարման ավարտը: Օրբանի «Ֆիդես» (Fidesz) կուսակցությունը ստացել է ընդամենը 52 մանդատ։

Կարդացեք նաև

Back to top button