ԿարևորՄիջազգային

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում 39 մարդ է զոհվել

Լիբանանում Իսրայելի իրականացրած ավիահարվածների հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարվածների հիմնական թիրախը երկրի հարավային շրջաններն էին, այդ թվում՝ Սիդոնի մերձակայքում գտնվող Այն ալ-Դելբ շրջանը, որտեղ ավերվել են բնակելի շենքեր։

Ի պատասխան՝ «Հեզբոլլահը» հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի հյուսիսային հատվածի և Լիբանանի հարավում տեղակայված իսրայելական զորքերի ուղղությամբ։ Իսրայելական կողմը հայտնել է երեք զինծառայողի վիրավորման մասին։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված հրադադարին՝ Իսրայելն ու «Հեզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները՝ միմյանց մեղադրելով հրադադարի խախտման մեջ։ Լիբանանի տվյալներով՝ ռազմական լարվածության սկզբից ի վեր երկրում զոհերի թիվը հասել է 2795-ի։

Կարդացեք նաև

Back to top button