
«Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարն Ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) առաջին նիստում 140 կողմ, 54 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընտրվել է Հունգարիայի վարչապետ:
Քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, որոնք ուղիղ հեռարձակվել են ազգային հեռուստատեսությամբ, Մադյարը երդվել է որպես երկրի նոր կառավարության ղեկավար:
Նրա ղեկավարած «Տիսա» (TISZA) կուսակցությունն ունի 141 մանդատ 199-տեղանոց խորհրդարանում։
Նրա ընտրությունը նշանավորում է Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարման ավարտը: Օրբանի «Ֆիդես» (Fidesz) կուսակցությունը ստացել է ընդամենը 52 մանդատ։




