ԿարևորՀասարակություն

Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ ՄԻՊ

Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է և հարցը պետք է համակարգային եղանակով շուտափույթ հասցեավորվի, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այս մասին խոսել է Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում։

«Տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող այս խնդրի շարունակական առկայությունը չի կարելի պայմանավորել նրանով, որ որոշումները կայացվում են անհատական գործերով: Այդպիսի տրամաբանությունն ավելի շատ նմանվում է «կոլեկտիվ անպատասխանատվության»: Կալանքի ինստիտուտին առնչվող խնդիրները պետք է հաղթահարել համակարգային լուծումներ գտնելու համատեքստում»,-ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button